News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ֆրանսիական Le Monde թերթին հարցազրույց է տվել` շոշափելով միջազգային օրակարգի տարբեր հարցեր, խոսելով նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների եւ  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ:

Թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս պետք է վերականգնեն Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք սրվել են ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված, Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է.  «Դա հեշտ չէ: Մենք շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Գյուլի հետ Չիկագոյում: Ինչ վերաբերում է հայկական հարցին, մենք պետք է հաշվի առնենք Սահմանադրական խորհրդի որոշումը»:

Լրագրողը նկատել է, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը պարտավորվել է  արագ ձեռնամուխ լինել այդ օրենքի ընդունմանը: Ի պատասխան Ֆաբիուսն ասել է. «Այո: Այնուամենայնիվ, գոյություն ունեն իրավաբանական սահմանափակումներ:

Ամեն դեպքում կարեւոր է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները, որը կարեւոր դեր է խաղում տնտեսական եւ դիվանագիտական  ոլորտում, օրինակ` սիրիական եւ իրանական հարցերում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ