News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովը նոր փոխնախագահներ ունի: NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից հաղորդում է, որ 2 փոխնախագահների պաշտոնում ընտրվել են Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, երկուսն էլ ՀՀԿ-ից:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց, որ  քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր: Եթե Էդուարդ Շարմազանովին ընտրելու ժամանակ ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել, ապա Հերմինե Նաղդալյանի դեպքում` կար 3 անվավեր քվեաթերթիկ:

Էդուարդ Շարմազանովն ընտրվել է 91 կողմ, 11 դեմ, իսկ Հերմինե Նաղդալյանը` 89 կողմ եւ 10 դեմ ձայներով:

Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնեցին գործընկերներին եւ զբաղեցրեցին փոխնախագահների տեղերը: Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով ներկայացրեց խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին:

Նշենք, որ այսօր` մայիսի 31-ին, կայացել է 5-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը: Երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշվել էր ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Հովիկ Աբրահամյանի, իսկ 2 փոխնախագահների պաշտոնում` Էդուարդ Շարմազանովին եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  ԱԺ նախկին փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ իրենք հրաժարվում են բոլոր պաշտոններից, այդ թվում` ԱԺ  նախկին փոխնախագահի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ