News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

5-րդ գումարման Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը կղեկավարի Լեւոն Զուրաբյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ-ի ՀԱԿ-ական պատգամավոր, ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցության քարտուղարը կլինի ինքը:

Նշենք, որ այսօր` մայիսի 31-ին, կայացել է 5-րդ գումարման Աժ-ի առաջին նիստը, որին ներկա չէին ՀԱԿ-ի պատգամավորները: ՀԱԿ-ը ներկա չէր նաեւ երեկ` մայիսի 30-ին` ԿԸՀ-ում կայացած մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն (40 մանդատ), ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն (28 մանդատ), ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն (7 մանդատ), «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն (5 մանդատ), ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն (5 մանդատ), ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն (5 մանդատ):

Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի խմբակցությունը ունի հետեւյալ տեսքը:

Հրանտ Բագրատյան (Ազատություն)

Ստեփան Դեմիրճյան (ՀԺԿ)

Լեւոն Զուրաբյան (անկուսակցական)

Արամ Մանուկյան (ՀՀՇ)

Գագիկ Ջհանգիրյան (անկուսակցական

Լյուդմիլա Սարգսյան (ՍԴՀԿ)

Նիկոլ Փաշինյան (անկուսակցական)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ