News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը դահլիճում առաջին վեճն է տեղի ունեցել իշխող կոալիցիայի եւ ընդդիմության պատգամավորների միջեւ: Մշտական  խորհրդարանական հանձնաժողովների ձեւավորման ժամանակ ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իրենց թիվն անփոփոխ կմնա` 12: Ի պատասխան ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ուշադրություն է դարձրել, որ, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, յուրաքանչյուր խմբակցություն պետք է ներկայացված լինի թեկուզ մեկ հանձնաժողովում:

Եթե պատգամավորները քիչ են, քան հանձնաժողովները, ապա պատգամավորները կարող են ներկայացվել 2, բայց ոչ ավելի, հանձնաժողովներում: Նշենք, որ նոր խորհրդարանում 5-ական պատգամավորներ ունեն  ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները: Հետեւաբար, նրանք երկուսն էլ առավելագույնը կարող են 10 հանձնաժողովում լինել:

Այնուամենայնիվ, նշել է Հարությունյանը, Սահմանադրությունը հաստատել է հանձնաժողովների թիվը մինչեւ 12:

Ի պատասխան ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ գործող խորհրդարանում ընդդիմության ձայնը զգալիորեն թուլացել է: «Կարեւոր չէ, թե որ հանձնաժողովում կաս, որում` ոչ: Վերջին հաշվով դա արդեն սկզբունքային չէ:

Քանի որ առաջ համոզելով, ապացուցելով կարելի էր հարցեր լուծել, այժմ դա արդեն անել չի հաջողվի:  «Հարցեր լուծել» արտահայտությունը ես կիրառում եմ ոչ այն իմաստով, որը մեզանում հաճախ գործածում են:  «Հարցեր լուծել»-ը պաշտոններ բաշխելը չէ: Դա առաջարկել եւ կյանքի կոչելն է գաղափարներ, արտահայտել կառուցողական մտքեր եւ իշխանությանը համոզել  իր իրավացիության մեջ: Եւ այդ գործառույթն ընդդիմությունն ունի բոլոր երկրներում, բայց ոչ մեր», - ասել է Հովհաննիսյանը:

Նա «ըմբռնումով» է մոտեցել այն գաղափարին, որ մեծամասնությանն անհրաժեշտ է ինչքան հնարավոր է շատ նախագահական տեղեր:  «Ոչինչ չունեմ դեմ: Հավանաբար, շատերն առանց դրա ապրել չեն կարող: Պարզապես ավելի լավ կլինի, որ դուք խորհրդարանը ձեր ցանկություններին եւ նպատակներին չհարմարեցնեք: Ավելի լավ է հակառակն անել: Այն ժամանակ էլ հագուստն ըստ հասակի կարված կլինի», – ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ