News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` մայիսի 31-ին, իր նիստում քննարկել է Երեւանի ավագանու նոր անդամների գրանցման հարցը, ովքեր ավագանու անդամ են դարձել ՀՀԿ-ի 3 եւ ՀԱԿ-ի 5 անդամների ինքնաբացարկների արդյունքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանում անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրացուցակով ընտրված ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը։

Բացի այդ, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներ նշանակվելու հիմքով Երեւանի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակով ընտրված Ռուսլան Բաղդասարյանը եւ Արտավազդ Սարգսյանը, նաեւ Գագիկ Բեգլարյանը (նա ԱԺ պատգամավոր է դարձել):

Ըստ այդմ, ԿԸՀ-ն այսօր որոշել է, որ ավագանու անդամի լիազորություններն անցնում են տվյալ քաղաքական ուժերի ավագանու համամասնական ցուցակի հաջորդականությամբ եկող մյուս թեկնածուներին:

Այսպես. ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանի մանդատը փոխանցվում է Համբարձում Շահինյանին, Գագիկ Բեգլարյանի մանդատը` Հովհաննես Մկրտչյանին:

ՀԱԿ-ի ցուցակից առաջադրված  Հրանտ Բագրատյանի մանդատը փոխանցվել է Լյովա Եղիազարյանին («Հանրապետություն» կուսակցություն), Լյուդմիլա Սարգսյանի մանդատը` Նորիկ Եղիազարյանին («Հանրապետություն»), Խաչատուր Քոքոբելյանի մանդատը` Արտակ Զեյնալյանին («Հանրապետություն»), Լեւոն Զուրաբյանի մանդատը՝  Վահագն  Խաչատրյանին, Ստեփան Դեմիրճյանի մանդատը` Ռուբեն Թորոսյանին:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է Ռուբեն Թորոսյանը դիմում էր տարբեր ատյաններ, պահանջելով իրեն գրանցել որպես Երեւանի ավագանու անդամ: Թերեւս սա էր պատճառը, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը որոշումը կայացնելուց հետո հայտարարեց. «Երազանքը կատարվեց»:

Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը, որը դուրս է եկել ՀԱԿ-ի կազմից, հայտարարել է, որ հրաժարվելու է Երեւանի ավագանու մանդատներից, ինչը նշանակում է, որ Երեւանի ավագանու կազմում ՀԱԿ-ի խմբակցությունում դեռ փոփոխություններ կլինեն եւ կգոն նոր անդամներ: Խոսվում է, որ Ավագանու անդամներ կդառնան ՀԱԿ-ի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները:

Հիշեցնենք նաեւ, որ ՀԱԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններից հետո հայտարարել էր, որ չի վերցնելու մանդատները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ