News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախարարի իր պորտֆելը շուտով հանձնելու է: «Առավոտ»-ի հետ զրույցում նախարարը կիսվեց, թե ինչ «սրտով» է հանձնելու իր պահած-փայփայած ոլորտը եւ ում է տեսնում նախարար՝ իրենից հետո:

«Մեր հարցին՝ չե՞ք ափսոսում, որ հանձնելու եք հարազատ ոլորտի նախարարի պորտֆելը, նա պատասխանեց. «Ես ոլորտի զարգացման համար արել եմ առավելագույնը: Ուզում եմ ասել՝ գոհ եմ ամեն ինչից: Մի օր դա պիտի լիներ, ժառանգություն չի, որ մնա ինձ, ափսոսելու բան չկա, քաղաքական կուրսը փոխվել է, մենք դուրս ենք եկել: Մնացածը կյանքը ցույց կտա»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Ձեզ որտե՞ղ եք տեսնում, նա պատասխանեց. «Իմ գործերի մեջ, որտեղ որ ես կամ՝ կզբաղվեմ «Էրեբունիով», «Նաիրիով»: Շատ լավ ծրագրեր ունեմ, ուղղակի քանի դեռ չեն հաստատել, չեմ անում, երբ որ կլինի՝ կանեմ»:

Մեր հարցին՝ եթե ուրիշ քաղաքական ուժ ղեկավարի ոլորտը, Ձեր հիվանդանոցների հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանա, տարաբնույթ ճնշումներ կարո՞ղ են լինել, պարոն Քուշկյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ ես ընդհանրապես փորձում եմ նորմալ աշխատել: Ասենք, լուրջ պրոբլեմներ չեմ ունենա»,- գրում է «Առավոտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ