News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեկ կայացած հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել: Այդ մասին գրում է «Ժամանակ»-ը:

«Պատճառը պարզելու հարցին ի պատասխան ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում այդ հարցում: «Բացակայությունը զուտ աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունք է: Որեւէ քաղաքական ենթատեքստ չկա»,- ասաց Ն. Զոհրաբյանը` հավելելով, որ նախօրեին Ծառուկյանը հանդիպել է խմբակցության անդամների հետ եւ հորդորել լինել նախաձեռնող եւ ակտիվ: «ԲՀԿ-ն խորհրդարանում լինելու է ամենաակտիվվ խմբակցություններից մեկը, եթե ոչ ամենաակտիվը»,- վստահեցրեց Ն. Զոհրաբյանը»,- գրում է «Ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ