News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, մայիսի 31-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր հարուստ ու երկարամյա փորձն ու գիտելիքները այսուհետ եւս ըստ ամենայնի կծառայեն օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, հայոց պետականության ամրապնդման, Հայաստանի եւ Արցախի զարգացման ու բարգավաճման  հայրենանվեր գործին:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ մեծագույն հաջողություններ` Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ