News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հարավային Կովկասի երկրներ շատ կարեւոր է, քանի որ ցույց է տալիս այն մտահոգիչ իրավիճակը, որը առկա է մեր տարծաշրջանում: Այս մասին, այսօր` հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա Քլինթոնի այցելությունը տարածաշրջան կապեց ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունների հետ:

Մանոյանի ներկայացմամբ, մեզ համար կարեւոր են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, հատկապես խոսքը վերաբերում է հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրներին:

Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղարից մեր իշխանությունները պետք է հստակեցում պահանջեն ԼՂ հարցում ԱՄՆ դիրքորոշման առումով: «ԱՄՆ-ն իսկապես համոզված է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է լինի նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա՞, թե՞ ինչպես բանաձեւված է ՆԱՏՕ-ի վերջին փաստաթղթում` տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այդ հստակեցումը ԱՄՆ-ը պետք է կատարի, այլապես մենք պետք է մտածենք, թե այդ բանակցությունների ֆորմատը մեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»,- նշեց Կիրո Մանոյանը:

Նա կարծիք հայտնեց, որ առաջիկայում ԼՂ հարցում էական տեղաշարժ չի լինի, հավելելով, որ չի կարելի բացառել պատերազմի վտանգը, սակայն այդ դեպքում, «նավթի օրհնանքը կվերածվի անեծքի, քանի որ նավթը խաղաղություն է սիրում»:

Կիրո Մանոյանն ընդգծեց, որ իր կարծիքով Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջին հայտարարությանը, թե հայ-թուրքական գործընթացը կարող է շարունակություն ունենալ, նա կարծիք հայտնեց, որ դա շղարշ է, ցույց տալու համար, թե գնում է որոշակի գործընթաց, բայց ոչ մի գործընթաց էլ չկա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ