News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող, սակայն ինքնաբացարկի դիմում ներկայացրած Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին մանդատը չէ, որ պետք է գեղեցկացնի: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անձամբ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա տրամաբանական է համարում իր՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելը, իսկ թե ինչն էր դրա պատճառը, նա այսպես մեկնաբանեց. «Խորհրդարանը չի ընտրվել, այլ կազմավորվել է մի շարք չափանիշներով, որոնք հարիր չեն ինձ՝ որպես հրապարակային քաղաքական գործիչ»:

Անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ «Ֆեյսբուքում»  գրած «Ով գցող չի, նա գցվող է» արտահայտությանը՝ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը միանշանակ «գցող չի եղել. ոչ գցել է, ոչ գցվել է»:

«Եթե իմ ինչ-որ ակնկալիքներ, հույսեր չեն արդարացել, եւ դուք դա համարում եք գցվել, դա ձեր իրավունքն է: Եթե մարդ նպատակներ է դնում, հույսեր է տածում, եւ դաժան հանգամանքների բերումով դրանք չեն արդարանում, դա պարզապես այն մակառուներն են, որոնց միջոցով պետք է անցնենք, որ հասնենք արդյունքի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն թիկունքից հարվածել են հանգամանքներն ու դրությունը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ բազմաթիվ ծրագրեր կային, որ ինքը պետք է ղեկավարեր հանձնաժողով եւ այլն, սակայն այժմ նա ԲՀԿ-ի հետ այնքան առնչություն ունի, ինչքան մյուս կուսակցությունների հետ՝ որպես Քաղաքագետների միության նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ