News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի հանալսարանի բնական պատմության թանգարանի աշխատակից, դոկտոր Ադրիան Պոնտը նամակ է գրել բրիտանական «The Independent»-ին` պատմելով Հայաստան կատարած այցելության եւ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի մասին, ինչպես նաեւ հույս հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական ընտրությունն, ի վերջո, կհաղթանակի:
Բրիտանացի գիտնականը մասնավորապես գրել է.

«Եվրատեսելի» պատճառով առաջացած հիստերիայի ֆոնին մենք չպետք է տեսադաշտից դուրս թողնենք Ադրբեջանի ագրեսիվ վերաբերմունքը հարեւան Հայաստանի նկատմամբ:

Անցած շաբաթ հայ գործընկերների հետ համատեղ գիտական աշխատանքի  շրջանակում ես եղա Հայաստանի հյուսիսում, Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում: Գյուղերից մեկում մարդիկ տներից դուրս եկան, որպեսզի մեզ խորհուրդ տան ճանապարհը չշարունակել, քանի որ ադրբեջանցի դիպուկահարները պարբերաբար կրակում են:  Իրենց այգիներում խաղաղ աշխատող մի քանի մարդիկ եւ նույնիսկ դպրոցականներ գնդակոծվել են: Նման դեպքերը  լայնորեն տարածված են:

Նման սպանությունների նպատակը կարող է լինել միայն հայկական կողմից վրեժխնդրություն հրահրելը, ստեղծել «սահմանային միջադեպ» եւ Ադրբեջանին  թույլ տալ փորձել բռնակցել Հայաստանի եւս մեկ լեռնային անկլավ:

Հայաստանի այդ հատվածում բնակավում են էթնիկ հայեր, նրանք  քրիստոնյաներ են եւ խոսում են հայերեն:  Նրանք չէին ցանկանա լինել իսլամական Ադրբեջանի կազմում, որտեղ հետապնդումների կենթարկվեն: Հուսանք, որ ժողովրդավարական ընտրությունն ու իրավունքի գերակայությունը կհաղթանակի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ