News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2012 թ. սպասվում է ցորենի ավելի բարձր բերք` 2011 թ. համեմատ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Այդ կանխատեսման համար հիմք է հանդիսանում այն, որ 2011թ. կատարվել է 90.8 հազ. հա ցորենի աշնանացանի ցանք, 2010 թ. 73 հազ. հա-ի դիմաց:

Գյուղնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշ գյուղացիական տնտեսություններում աշնանացանը վնասվել է` մոտ 1750 հա-ի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ գյուղացիական տնտեսությունները 2011 թ. խախտել են ցանքի ժամկետները, ինչի հետեւանքով սերմացուն վատ է ծլարձակել, իսկ բույսերի թփակալման հանգույցները լիարժեք չեն ձեւավորվել, մնացել են հողի մակերեւույթին մոտ եւ պատրաստ չեն եղել ձմեռելու: Հետագայում ջերմաստիճանի անկման հետ մեկտեղ, տեղումների սակավության պատճառով ցանքատարածությունները չեն ծածկվել ձնաշերտով՝ ինչը կպաշտպաներ բույսերին ցրտահարությունից: Արդյունքում բույսերը մասամբ ցրտահարվել են, իսկ 2012թ. գարնանը եղանակային չորային պայմանները շարունակվել են, ինչը նույնպես բացասական հետեւանքներ է թողել: Գյուղնախարարությունը բացառում է, որ ցորենի բերքի վնասման պատճառը անորակ սերմացուն է, ինչպես մամուլի ասուլիսներից մեկում պնդել է ՀՀ ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ