News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2012 թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել են 33 հատ տրակտորներ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ նույն աղբյուրի` 2011 թ. Հայաստանում տրակտորներ չեն արտադրվել:

Նշենք, որ Հայաստանում տրակտորների արտադրությամբ զբաղվում է 1 ընկերություն` Վանաձորի «Չին-Վան» ՍՊԸ-ն, որն սկսել էր տրակտորներ արտադրել 2009 թ: Ընկերության տնօրեն Նաջարյանը NEWS.am-ին ասաց, որ տրակտորներ են հավաքում Չինաստանից եւ Բելառուսից ներմուծված մասերի հիման վրա: Տրակտորներն ունեն 20-100 ձիաուժ, 8500-22000 դոլար արժողություն: Ընդ որում` բելառուսական մասերից հավաքված տրակտորներն ավելի թանկ են, թեեւ չինականի համեմատ էական որակական առավելություններ չունեն: Տրակտորների որոշ խմբաքանակ արտահանվել է նաեւ հարեւան Վրաստան:

Մինիտրակտորների արտադրության ծրագրեր ունի նաեւ «Արմավիրի հաստոցաշինական գործարան» ընկերությունը: Սակայն ընկերության տնօրենի օգնականը հստակ տեղեկություններ չկարողացավ հաղորդել այդ ծրագրերի մասին` ասելով, որ առայժմ մի փորձնական նմուշ են արտադրել: Իսկ թե երբ են սկսելու զանգվածային արտադրությունը` պարզ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ