News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թերթը փոխանցում է երեկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերը, թե նախագահ Սերժ Սարգսյանը վաղը քաղաքական մեծամասնության հետ կքննարկի ապագա կառավարության կազմը:

«Ըստ սահմանադրության, նախագահը վարչապետ պետք է նշանակի տասնօրյա ժամկետում, իսկ կառավարությունը կազմավորվելու է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում:

Հանրապետականներն արդեն հայտարարել են, որ վարչապետը լինելու է իրենց կուսակցության ներկայացուցիչը: Գալուստ Սահակյանը չի կարծում, որ վարչապետի փոփոխություն կլինի:

«Վաղը, ըստ կարգի, կքննարկվի քաղաքական մեծամասնության հետ, ըստ այդմ արդեն որոշակի կդառնա, թե որ պորտֆելները «Օրինաց երկիրին», որ պորտֆելները՝ Հանրապետականին»,- ասել է Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի քվոտայով նախորդ կառավարությունում աշխատած նախարարները հիմնականում կպահպանեն իրենց պաշտոնները»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ