News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթի տեղեկություններով` մայիսի 6-ի ընտրություններից հետո  կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ եւ ԲՀԿ ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը, փոխարենը` դրանից հետո , վերջապես կստանա վարչապետի պաշտոնը: «Այսինքն` նախագահական ընտրություններից հետո կկազմվի կոալիցիոն կառավարություն` արդեն ԲՀԿ-ի գլխավորությամբ: Արդյոք Սերժ Սարգսյանն եւ Գագիկ Ծառուկյանը նման պայմանավորվածություն ձեռք բերե՞լ են հարցին ի պատասխան` թերթի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ճիշտն ասած` ես նման  տեղեկատվության չեմ տիրապետում, նման խնդիր չի էլ քննարկվում այսօր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ