News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կոլումբիայի հյուսիսում անակընկալ փոթորիկ է սկսվել, որի արդյունքում Ատլանտիկո դեպարտամենտի Սաբանալարգա  քաղաքում տուժել է 80 մարդ:

Փոթորիկը հսկայական վնաս է հասցրել բնակելի տներին ու գրասենյակային շենքերին: Նշվում է, որ ուժգին քամին պոկել է տների տանիքները:

Սաբանալարգ քաղաք է ժամանել նահանգապետ Խոսե Անտոնիո Սեգեբրեն: Տարերքի հասրցած վնասները դեռեւս պետք է հաշվարկվեն: Նահանգապետը նշել է, որ բոլոր տուժածներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնությունը, հայտնումէ  rosbalt. ru-ն:

Փրկարար ծառայությունները սկսել են վերացնել փոթորիկի հետեւանքները: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ