News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Այգեստան 11 փողոցի մոտակայքում` թիվ 237 տան դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ` այս մասին ահազանգ ստացվել է հունիսի 2-ին  ժամը 05.29-ին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով եւ հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» ծառայության աշխատակիցները, «1-03» ծառայության դիսպետչերը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Վազ-2105» մակնիշի  2729 պետհամարանիշի ավտոմեքենան (պատկանում է «Այնթափ» տաքսի ծառայությանը) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Փրկարարները դուրս են բերել վարորդ 26-ամյա Հ. Գեւորգյանին, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ