News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-13-ը Երեւանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն բաց կլինի «ջութակ» մասնագիտության համար: Նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով եւ անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, որը հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը:

2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, որը հնարավոր դարձրեց նման լայնամասշտաբ ծրագրի իրականացումն առավել բարձր մակարդակով եւ մրցույթի տարածումն ԱՊՀ երկրներում:

Մրցույթի գործընկերն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է, այն ներառում է ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 20 երկրից` Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, Կոլումբիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից: 

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են ընդգրկված համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, պրոֆեսոր Ռեյնգարդ Ֆոն Գութզեյթը, Վալերի Գերգիեւը, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովը, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Միխայիլ Շվիդկոյը, Պավել Կոգանը, Էլիժբիետա եւ Քշիշտոֆֆ Պենդերեցկիները, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, նշանավոր այլ անձինք:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «ջութակ» մասնագիտության համար սահմանել է հետեւյալ մրցանակները`

1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ

2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ

3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ