News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսանք, որ կան հարյուր հազարավոր քաղաքացիներ, ովքեր պատրաստ են մերժել փողը, ճնշումը եւ քվեարկել խղճի մտոք»:Այս մասին այսօր` հունիսի 2-ին հրավիրված «Ժառանգություն» կուսակցութաան արտահերթ համագումարում ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Քաղաքացիների այդ հատվածը, ով քվեարկեց, ոչ որպես ստրուկ, ճորտ, ըստ Րաֆֆի Հովհանիսյանի մեծագույն արժեք է: «Նրանք հավատացին նոր Հայաստանի ուխտին: Հերթական անգամ դե-ֆակտոյի եւ դե-յուրեի ջրբաժանին եւ հակասությանը: Հերթական անգամ ունեցանք դե-ֆակտո, փաստացի խորհրդարան: Իսկ, եթե ժողովուրդը քվեարկեր որպես քաղաքացի,  հիրավի «ժառանգություն» կուսակցությունը կունենար քսան տոկոսը եւ Ժառանգությունը կունենար մեծամասնություն»,- նշել է նա:

«Ո՞վ հաղթեց եւ ո՞վ պարտվեց: Այդ, ո՞ր փոքրիկ հրճվանք ապրող կուսակցությունն է, որ ասում է հաղթեց, քանի որ այս ընտրությունով պարտվեց ամբողջ ժողովուրդը»,- նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ այս կործանարար իրավիճակից միասին պետք է դուրս գալ:

Նա ասաց, որ գնահատում են իրենց տրված եւ գողացված ամեն մի ձայն եւ հերթական խորհրդարանում «Ժառանգության» ներկայացուցիչները պետտք է պաշտպանեն քաղաքացիների ձայնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ