News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ազատ Դեմոկրատներից» «Ժառանգության» արտահերթ համգումարին ներկա էին վարչության անդամ Հովհաննես Ղազարյանը, Արթուր Ավթանդիլյանը, Մասի Այվազյանը, Արմեն Առաքելյանը եւ երիտասարդ կուսակցականներ: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչու կուսակցության նախագահը եւ փոխնախագահը ներկա չեն, Հովհաննես Ղազարյանն ասաց, որ համագումարը աշխատանքային է, հետեւաբար իրենք այդ կազմով են ներկայացել «Ժառանգության» արտահերթ համգումարին:

Հարկ է նկատել, որ Ժառանգույան պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր ելույթում նշեց, որ բեկումը գալիս է, քանի որ իրենք նորից մտել են խորհրդարան: «Մինչեւ նոր ընտրություները մենք գալիս ենք մեր այլընտրանքային թեկնածույով: Մնեք հեքիաթը իրականություն ենք դարձնելու եւ մենք գալիս ենք»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը: Իսկ Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կլինի խորհրդի ընդլայնված նիստ եւ հետընտրական զարգացումները ընդլայնված կքննարկվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ