News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության այսօրվա հունիսի 2-ի համագումարում երիտասարդ կուսակցական Դանիել Իոնեսյանը իր բողոքը հայտնեց սեփական կուսակցությունից, ինչը ծափահարություններով ընդունվեց:

Նա հայտնեց, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում  10 օր առաջ քվեարկություն է անցկացրել, թե ում կուզեին տեսնել «Ժառանգության» խմբակցության կազմում եւ առանց մեկնաբանության ներկայացրեց քվեարկության արդյունքները. «Անահիտ Բախշյան 233, Ստյոպա Սաֆարյան 169, Զարուհի  Փոստանջյան 157, Արմեն Մարտիրոսյան 151, Լարիս Ալավերդյան 135, Րաֆֆի Հովհանիսյան 88, Իզաբելա Աբգայան 70, Արման Մուշեղյան 63, Հովսեփ Խուրշուդյան 48, Ալեքսանդր Արզումանյան 39, Կարապետ Ռուբինյան 30, Դավիթ Սանասարյան 24, Խաչատուր Քոքոբելյան 19, Ռուբեն Հակոբյան 12, Թեւան Պողոսյան 11»:

Նա նշեց, որ հարցման արդյունքները տարբերվում են համասանական ցուցակից: Իոնիսյանը միաժամանակ նկատեց, որ շատ հեշտ է մեղադրել իշխանություններին եւ ընտրակաշառք վերցնողներին եւ նկատեց, որ իրենք էլ իրենց սխալները ունեն: «Մի պահ տեսնենք, որ մենք էլ ենք մեղավոր եղել եւ սխալներ ունեցել: Եկեք տեսնենք, որ էլ չկրկնվի: Այն, որ մենք այս ընտրություններում ստացանք այնքան քվե, որքան նախորդ ընտրություններում, վկայում է այն բանի մասին, որ մենք մեր պատգամավորների քրտնաջան գործունեությունը մեր սխալ քայլերով ջուրջ գցեցինք: Եկեք այնպես անենք, որ նոր խմբակցությունը հինգ հոգին` երեքը «Ժառանգությունից», երկուսը` «Ազատ դեմոկրատներից» այս խայտառակ խորհրդարանում  գոնե փորձեն գործել այնպես ինպես նախորդ խորհրդարանականները, միշտ լինեն ժողովրդի կողքին, միշտ պայքարեն: Ես հուսով եմ, որ «Ազատ դեմոկրատները» «Ժառանգության» ձեւավորած ավանդույթը կպահեն, կհետեւեն այդ ավանդույթին եւ հետ չեն մնա»,- հույս հայտնեց Դանիել Իոնեսյանը:

Վերջինս նաեւ դժգոհեց, որ ոչ մարտին տեղի ունեցած համագումարում վարչության անցած երկու տարիների հաշվետվությունը դրվեց քվեարկության, ոչ այս անգամ, իսկ նա պատրաստվում էր դեմ քվեարկել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ