News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժառանգրություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն չունի լինելու նախագահի թեկնածու: Այս մասին Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց արտահերթ համագումարի ընդմիջման ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին:

Հարցին, թե ում է նախընտրում այդ պաշտոնում, Հովհաննիսյանը պատասխանել է. «Իմ նախընտրությունը քիչ է:Եթե յուրաքանչյուրը լինի իր դերակատարության մեջ, թե քաղաքացիները, թե քաղաքացիական շարժումը, թե լրագրողները  միասին կորոշենք: Ես համոզված եմ, որ պետք է լինի միասնական թեկնածու»:

Հարցին, թե ինչու չեն դիմել սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար, Րաֆֆի Հովհանիսյանը կոնկերտ պատասխան չտվեց` ընդամենը ասելով, թե ողջունում է, որ ՀԱԿ-ը դիմեց սահմանդրական դատարան: Հովհաննիսյանը արտառոց չի վերաբերում այն հանգամանքին, որ Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը վերցրել են իրենց մանդատները, իսկ իրենք դեռեւս ոչ:

Նշենք, որ համագումարը պետք է նոր վարչություն ընտրի: Առաջադրվել են Անահիտ Բախշյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Մարգարիտա Հակոբյանը, Րաֆֆի Հովհանիսյանը, Գագաիկ Մարգարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սուսաննա Մուրադյանը, Լուսինե Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ