News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի փոքր կենտրոնի կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների, նախագծերի մշակման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Այդ մասին իր պաշտոնական կայքում գրել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Օրեր առաջ կառավարությունում տեղի ունեցավ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին ներկա էին քաղաքապետը, աշխատանքային խմբի անդամները, ոլորտի մասնագետներ: Հասկանալի է, որ տարբեր մոտեցումներ կան, թե ինչպիսին պետք է լինի Երեւան քաղաքի կենտրոնը»,- գրել է վարչապետն ու հավելել. «Օրենքի ուժով այս հարցին լուծում տալու պարագայում ցանկացած խնդիր, որը վերաբերում է Երեւանի եւ, մասնավորապես, փոքր կենտրոնի ճարտարապետական տեսքին, հասկանալի կլինի բոլորի համար, իսկ որոշումները կլինեն թափանցիկ»:

Նա նաեւ տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի կողմից ողջունելի կլինի ցանկացած առաջարկություն՝ ուղղված իրավական ակտի մշակմանը: «Ձեր բոլոր դիտողություններն ու առաջարկություններն անհրաժեշտ է ուղարկել աշխատանքային խմբին, որի ղեկավարը քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանն է»,- նշել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ