News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունիսի 2-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում Տավուշի մարզի Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի միակողմանի արտահերթ դիտարկում:

Արտահերթ դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Անտալ Խերդիչը:

Դիտարկման ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հունիսի 1-ին սահմանագծում արձանագրված միջադեպը, որի հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վ. Մելքումյանը: Միջադեպն արձանագրվել էր մայիսի 31-ին Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում անցկացված ԵԱՀԿ հերթական դիտարկումից ընդամենը ժամեր անց: ԵԱՀԿ պաշտոնյաները հանդիպել են Այգեպար, Մովսես եւ Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ, լուսանկարահանման եւ տեսագրման միջոցով արձանագրել են գնդակոծությունների հետքերը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին են փոխանցվել ադրբեջանական հերթական սադրանքն ապացուցող փաստեր, լուսանկարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ