News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով` ԱԺ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Գոհար Պողոսյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԺ-ին մոտ կանգնած հավաստի աղբյուրները:

Իսկ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնում շարունակում է պաշտոնավարել ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի օրոք այդտեղ նշանակված, «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը: Ենթադրվում է, որ նա մոտ ապագայում կազատվի այդ պաշտոնից եւ Սամվել Նիկոյանի հետ կգնա այն գերատեսչություն, որտեղ վերջինս կնշանակվի պաշտոնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա սկզբին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը 2 օր բացակայելու պատճառով աշխատանքից ազատել էր Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ, 20 տարվա աշխատակից Գոհար Պողոսյանին: Նրա նկատմամբ ծառայողական քննություներ էր սկսվել, իբր «հիվանդության մասին բժշկի կեղծ փաստաթուղթ ներկայացրելու համար»: Մինչդեռ Գոհար Պողոսյանը նշել է, որ իրեն առաջարկվել էր առանց բացատրության դիմում գրել աշխատանքից դուրս գալու համար, բայց ինքը հրաժարվել է:

Ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի, ստորագրահավաք էր կազմակերպվել, որին միացել էին 65 լրագրողներ: Դրանից հետո լրագրողները հանդիպել էին այն ժամանակվա ԱԺ նախագահի հետ` նրանց փոխանցելու իրենց հայտարարությունը, սակայն, Սամվել Նիկոյանն ասել էր, որ մտադիր չէ Գոհար Պողոսյանին վերականգնել նախկին աշխատանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ