News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել 2012 թ. ներդրումային ծրագիրը: Նախագիծը ներկայացված է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

Ներդրումային ծրագիրն, ընդհանուր առմամբ, կազմում է 8.2 մլրդ դրամ (մոտ 20.5 մլն դոլար): Ներդրումների ամենամեծ չափաբաժինն ուղղվելու է

նոր սպառողների վերակառուցվող էլեկտրատեղակայանքները ցանցին միացնելուն` 3.5 մլրդ դրամ:

Մոտ 670 մլն դրամ կուղղվի էլեկտրաէներգիայի հաշվիչների փոխարինմանը, մոտ 600 մլն դրամ` համակարգչային տեխնիկայի, լիցենզիաների եւ ծրագրային փաթեթների ձեռքբերմանը:

Զգալի միջոցներ են ուղղվելու նաեւ բաշխիչ ցանցերի վերակառուցման համար, ինչը թույլ կտա բարձրացնել անվտանգությունը եւ ապահովել հաճախականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ