News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ Գեղարքունիքի կառույցի ղեկավար  Ռաֆիկ Գրիգորյանը երբեք իր գործունեությունն ինքնուրույն չի ծավալել ու չի էլ ծավալելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Գրիգորյանը արձագանքելով այն լուրերին, թե Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյան լիազորությունների վայր դնելուց հետո ՀՀԿ-ն հենց իրեն է մարզպետ նշանակելու:

«Ինձ առաջարկ չի եղել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն ստանձնելու վերաբերյալ, որովհետեւ, ըստ մեր Սահմանադրության, օրենսդրության եւ կուսակցության կանոնակարգով բոլոր տեսակի խնդիրները նշանակումները քննարկվում է ՀՀԿ-ի գործադիր մարմնում եւ խորհրդում: Իսկ մեր կանոնադրությամբ եւ օրենսդրությամբ դեռ միայն վարչապետն է նշանակվել: Հետեւաբար ճիշտ չեմ համարում, որ նման տեղեկություններ են տարածում: Ես համարվում եմ ԱԺ պատգամավոր եւ այսօր ես աշխատանքի վայրում եմ»,- նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:

Հարցին, թե իրեն հոգեհարազատ է ԱԺ պատգամավորի՞ պաշտոնը, թե՞ մարզպետի, հանրապետական պատգմավորը պատասխանեց. «Այն, որ ինձ մարզը շատ հոգեհարազատ է, դրանում, ոչ մի կասկած չկա: Բայց խնդրում եմ ճիշտ հասկացեք, ոչ թե պաշտոնը, այլ մարզը: Ես աշխատում եմ: Վերջին 15 տարիների ընթացքում իմ կենսագրության մեջ,  որտեղ կուսակցությունը որոշել է` համայնքի ղեկավար, փոխմարզպետ, ԱԺ պատգամավոր, ես մեծ սիրով կատարել եմ կուսակցության որոշումը: Կարծում եմ, որ իմ կատարած աշխատանքից ոչ միայն կուսակցությունը, այլեւ բոլորը գոհ են եղել: Ինչպես կուսակցությունը որոշի այնպես էլ կվարվեմ, այնպես, որ ես իմ գործունեությունը երբք ինքնուրույն չեմ ծավալել ու չեմ էլ ծավալելու»:

Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ինքն էլ է լսել, որ  ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Հարցին, թե ինքը գո՞հ է եղել Նվեր Պողոսյանի աշխատանքից եւ արդյոք ափսոսո՞ւմ է, որ նա  այլեւս մարզպետ չի լինելու, Ռաֆիկ Գրիգորյանն արձագանքեց. «Ես ոչ միայն գոհ եմ, այլ, ընդհանուր առմամբ, մենք համագործակցել ենք այս հինգ տարիների ընթացքում: Իսկ գնահատական տվողը ոչ թե ես եմ, այլ ազգաբնակչությունը եւ կառավարությունը: Ես, որպես քաղաքացի, որպես ՀՀԿ խորհրդի անդամ, կուզեի, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմեր ՀՀԿ-ի հետ, որի առաջարկը արվել էր: Մարդիկ ասում են, թե իրենք շատ բան կարող են անել  եւ կուզեի, որ կոալիցիայի միջոցով համատեղ լուծեին այն խնդիրները, որոնք առաջացել են այսօր մեր պետության, հանրության առջեւ»:

Տպել
Ամենաշատ