News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թալինի քաղաքային համայնքի ղեկավար Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հունիսի 7-ի նիստի օրակարգում: Մ. Մնացականյանը պատգամավոր է ընտրվել թիվ 15 ընտրատարածքից, իսկ Թալինի ավագանու 6 անդամներ հրաժարվել են ավագանու անդամությունից, ինչի հետեւանքով ավագանին նիստեր չի կարողանում գումարել:

Ընտրություններն անցկացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1.4 մլն դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը` 530 հազ. դրամ:

Ընտրությունները տեղի կունենան սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո հաջորդող 40 օրյա ժամկետի վերջին կիրակի օրը, ենթադրաբար` հուլիսի 15-ին կամ հուլիսի 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ