News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 4-ին սկսվել է USAID-ի կողմից ֆինանսավորվող եւ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ու Երեւանի մամուլի ակումբի կողմից կազմակերպված «Լրատվամիջոցների դերը հայ-թուրքական հարաբերությունների վրա» թեմայով կլոր սեղան:

Քննարկմանը նախ ելույթ են ունեցել ԵՄԱ փորձագետ Միքայել Զոլյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախագահ Գեւորգ Տեր-Գաբրիելյան եւ Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի ղեկավար Մենսուր Աքգյունը:  Հանդիպմանը ներկա են գտնվել եւ ակտիվ մասնակցություն են ունեցել հայ եւ թուրք լրագորղներից բաղկացած խումբը, ովքեր Թուրքիայում ավտոբուսային շրջագայությունից հետո գտնվում են Հայաստանում:

Բավականին ակտիվ քննարկումների ժամանակ մասնակիցներից մի մասին զարմացնում էր այն հանգամանքը, թե ինչպե՞ս է այս քննարկումը համընկել ԱՄՆ պետաքարտուղար  Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած այցի հետ: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել Զոլյանը կատակով նշեց, թե ինքը շատ հպարտ է, որ հայ լրագրողները կարծում են թե իրենք կարողանում են Քլինթոնի այցը պլանավորեն:

Հանդիպման մասնակից Մենսուր Աքգյունի ելույթը մի շարք մասնակիցների համար հոռետեսական թվաց, քանի որ նա նշեց, թե այս պահին Հայաստանի հետ հարաբերությունների հարցը Թուրքիայի օրակարգային առաջնային թեմաների մեջ չի մտնում:

Քննարկման մասնակիցները մեծ հետաքրքրությամբ լսեցին եւ ելույթի վերջում ծափահարեցին հայ եւ թուրք լրագրողների ավտոբուսային շրջագայության մասնակից, թուրքական Jiyan.org կայքի լրագրող Քեմալ Բողքուրթին: Վերջինս քննադատության ենթարկեց թուրքական իշխանությունների վերաբերմունքն ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ` շեշտելով Թուրքիայում առկա մի շարք խնդիրներ:

Թուրքական կողմի մեկ այլ մասնակից, Դիարբեքիրի քաղաքապետի խորհրդական, գրող Շեյհմուշ Դիքնեը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեծ սիրով է այցելել Երեւան: Դիքենը, ով իր խոսքում «Հայաստան» բառը նշում էր հայերենով, ասաց, որ նախորդ տարի Դիարբեքիրում քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ հայ լրագրողների հանդիպումը մեծ արձագանք էր գտել Դիարբեքիրի տեղական եւ քրդական լրատվամիջոցներում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ