News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում, «Կասկադի» վերին հատվածում, հունիսի 6-ի առավոտյան,  կկազմակերպվի հազվագյուտ աստղագիտական երեւույթի դիտում:

«Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ հունիսի 6-ին տեղի կունենա հազվադեպ աստղագիտական երեւույթ՝ Վեներայի (Արուսյակի) անցումը Արեգակի սկավառակի վրայով:

Բնության այդ զարմանահրաշ երեւույթը հաջորդ անգամ կկրկնվի արդեն 22-րդ դարում՝ 2117 թվականին:

Այս երեւույթի դիտումը տեղի կունենա հունիսի 6-ին, առավոտյան ժամը 7-ից մինչեւ 9:30, ԿԱՍԿԱԴԻ Վերին հարթակում (Հաղթանակի 50-ամյակի Հուշասյան հարեւանությամբ):

Աստղադիտակներից օգտվելն անվճար է:

Զգուշացում. ոչ մի դեպքում չի կարելի նայել Արեւին օպտիկական սարքերի միջոցով առանց հատուկ արեւային լուսազտիչների (ֆիլտր): Այլապես կզրկվե՛ք տեսողությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ