News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 5-ին, տեղի է ունեցել ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը: Օրակարգում էին խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովներում խմբակցության անդամների ընտրության եւ այլ հարցեր:

Միաձայն որոշմամբ, խմբակցության ղեկավար է ընտրվել Ռուբեն Հակոբյանը, քարտուղար` Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խմբակցության որոշմամբ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում խմբակցության ներկայացուցիչ ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, Պետաիրավական հարցերի ու Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Զարուհի Փոստանջյանը, Արտաքին հարաբերությունների ու Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում հանրությանը կծառայի Ալեքսանդր Արզումանյանը, Տնտեսական հարցերի եւ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովներում կաշխատի Խաչատուր Քոքոբելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ