News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բոլոր մասնակիցները, ժյուրիի անդամները եւ պատվավոր հյուրերը, հունիսի 6-ին, կմեկնեն պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արամ Խաչատրյանին եւ ծաղիկներ դնելու նրա շիրիմին:

Հունիսի 6-ին` ժամը 17:00-ին, Անի Պլազա հյուրանոցի Դվին սրահում տեղի կունենա վիճակահանություն, որի արդյունքում կորոշվի մասնակիցների ելույթների հերթականությունը: Վիճակահանությանը ներկա կգտնվեն մրցույթի կազմկոմիտեն եւ ժյուրիի անդամները:

Երեկոյան ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը: Ելույթ են ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, եւ 2010թ. Ա.Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակիր Յարոսլավ Նադրզիցկին (Լեհաստան):

Հունիսի 7-8-ին` ժամը 9-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի մրցութային առաջին փուլը:

Հունիսի 10-ին` ժամը 10-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի մրցութային երկրորդ փուլը

Հունիսի 12-ին` ժամը 11-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի մրցույթի երրորդ` եզրափակիչ, փուլը:

Հունիսի 13-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա պարգեւատրման արարողությունը, որին կհետեւի Գալա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ 2012թ. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցակակակրի մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ