News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քաղաքական գործընթացներն ազդել են փոխարժեքի վրա: Այդ մասին, այսօր` հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով` ընտրական տարիներին շրջանառությունում աճում է կանխիկը, ինչն էլ ապակայունացնում է ֆինանսական իրավիճակը:

«Մի դատարկ մարմնի ձեւավորման պատճառով, ուր քաղաքական միտքը բացակայում է, մեր հասարակությունը վճարում է մարկրոտնտեսական անկայունությամբ»,-հայտարարեց ԿԲ նախկին նախագահը:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ դրամի արժեզրկման հիմնական պատճառը միջազգային շուկաներում ընթացող գործընթացներն են, թեեւ նա չբացառեց ընտրությունների ազդեցությունը փոխարժեքի վրա: «Գրեթե նույն արժեզրկման գործընթացը նկատվում է այլ երկրներում, հատկապես հետխորհրդային երկրներում»,- ասաց Թ. Մանասերյանը, նշելով, որ դրամի արժեզրկումը բավարար պայման չէ արտահանումը խթանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ