News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 5-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Կամոյի փողոցի թիվ 42/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 25-ամյա մի տղամարդու, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել   է 5 մլ տարողության ներարկիչ`   5 մլ դեղին գույնի հեղուկով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածը «Պենտալգին» եւ «Կոդետեպ» տեսակի դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է   իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ