News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ ԱԳ եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:

Այցելության ընթացքում նա կհանդիպի պաշտոնատար անձանց, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ կքննարկի տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությունը:

Գիլմորը Երեւանում կլինի հունիսի 11-ին, որից հետո հունիսի 12-ին կայցելի Թբիլիսի եւ վերջապես հունիսի 13-ին կլինի Բաքվում:

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կայուն կարգավորման հարցում առաջընթացը ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության ընթացքում կհամարվի կազմակերպության առանցքային առաջնահերթություններից մեկը:

Իրա յցի ընթացքում Գիլմորը կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, 2008-ին ռուս-վրացական պատերազմի հետեւանքների վերացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրներում իր գրասենյակների հետ կապված խնդիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ