News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի վերջին սադրանքները համընկել են ոչ միայն ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան այցին, այլեւ Թուրքիայի բարձրաստիճան զինվորականների պատվիրակության Ադրբեջան կատարած այցին: Այդ մասին, այսօր` հունիսի 6-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Այդ այցն, ըստ փորձագետի, մնաց Հիլարի Քլինթոնի այցի ստվերում, սակայն ռազմական առումով շատ ավելի կարեւոր էր: Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ադրբեջանական դիվերսանտները պատրաստականություն են անցնում Թուրքիայում, եւ վերջին պատահարի մասնակիցները լիովին կարող էին  ոչ թե «մեծ եղբոր» տարածքում պատրաստականություն անցած ադրբեջանցիներ լինել, այլ` թուրքեր:  Դա ոչ միայն ցույց է տալիս Թուրքիայի դերը հիմնախնդրում, այլեւ թույլ է տալիս խոսել թուրք-հայկական խնդրի մասին, նշել է փորձագետը` ավելացնելով, որ շատերը չեն ուզում դա ընդունել: 

Ըստ փորձագետի` ընդհանուր առմամբ, ցանկալի է, որ միջազգային հանրությունը, եւ առաջին հերթի`Հայաստանի գործընկեր կազմակերպությունները խստագույնս դատապարտեն Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին սկսած սադրիչ գործողությունները, կրկին փորձել են խախտել Հայաստանի պետական սահմանը: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խումբը, բաղկացած 15 – 20 մարդուց, փորձել է ներխուժել Հայաստանի տարածք:  Խումբը հայտնաբերվել էր եւ նախաձեռնված հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվել: Դիվերսիոն խմբի որոշ անդամների հաջողվել է փախչել` տանելով զոհերի եւ վիրավորների մարմինները: Հայակական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով` զոհվել են ազգային բանակի զինծառայողներ Ամիլ Ալիեւը, Խալիդ Ազիզովը, Վահիդ Բագիրովը, Զուլֆուգա Աթաշլին եւ Էլչին Իսմայլովը:

Մեկ օր առաջ` հունիսի 4-ի գիշերը, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը փորձ է ձեռնարկել շարժվել Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի հայկական մարտական անցակետերի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմը, կորուստներ տալով, ստիպված նահանջել է: Ռազմական դիվերսիայի արդյունքում զոհվել են Հայաստանի Զինված ուժերի երեք զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրապ Բալաբեկյանը եւ Կարեն Դավթյանը: Վեց հոգի վիրավորվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ