News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն չի կարծում, որ Սիրիայում ռազմական միջամտությունն ի վիճակի կլինի կարգավորել սիրիական ճգնաժամը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը`  «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Մոսկվա-Բրյուսել հեռուստակամուրջի ժամանակ:

«Մենք ոչ մի մտադրություն չունենք Սիրիայի ներքին իրավիճակին խառնվելու: Ես չեմ կարծում, որ ռազմական միջամտությունն ի վիճակի կլինի լուծել խնդիրները», - ասել է նա:

Ըստ Ռասմուսենի` ներկայումս սիրիական ճգնաժամի կարգավորման միակ միջոցը  Քոֆի Անանի նախագծի իրականացումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ