News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հունիսի 6-ին, իր աշխատանքներն է սկսել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբանների հինգերորդ համագումարը: Համագումարին մասնակցում են Հայ առաքելական սուրբ Եկեղեցու թեմերում եւ կառույցներում  ծառայող 81 միաբաններ (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ): Միաբանական հավաքին մասնակցում են նաեւ  ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

Գարեգին Բ կաթողիկոսն իր խոսքում նշել է, որ միաբանների ներկայությունը զորացնում, ոգեւորում եւ լավատեսությամբ է լցնում դեպի Հայոց Եկեղեցու վաղվա օրը:  Նա մաղթել է հոգեւոր դասին հաստատուն մնալ իր ուխտի մեջ եւ առավելագույն արդյունավորությամբ ծառայություն իրականացնել ազգային-եկեղեցական կյանքում` զորեղ պահելով հայ ժողովրդի հավատը եւ ամուր ու հաստատուն` նրա ընթացքը Տիրոջ ճանապարհներին:

Մինչ ժողովի օրակարգին անցնելը համագումարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան Տ. Մակար ծայրագույն վարդապետ Աշկարյանը եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը:

Եռօրյա  համագումարի քննարկման նյութ է ընտրված «Էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգեւորական քարոզչության առաքելության մեջ» թեման, որի շուրջ բանախոսություն է ներկայացրել Հայ Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի աշխատակից Արթուր Պետրոսյանը: Բանախոսությունից հետո  տեղի են ունեցել խմբային քննարկումներ, որոնք առնչվում էին հոգեւոր հովվի եւ համայնքի անդամների միջեւ հաղորդակցության զորացման նպատակով համացանցի առավել լայն կիրառությանը, հոգեւոր-քարոզչական բնույթի նյութերի համացանցային գրավիչ մատուցմանը, նաեւ համացանցային վտանգների նվազեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ