News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խոհրդանշական է, որ Երեւանում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի շոշափել Իրանի թեման: Լրագրողներին, հունիսի 6-ին, նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը:

«Պարզ է, որ Հայաստան այցի ժամանակ կարող էին շոշափվել նաեւ այլ թեմաներ բացի անցած խորհրդարանական եւ կայանալիք նախագահական ընտրություններից, ինչպես նաեւ սահմանային միջադեպերից: Սակայն խորհրդանշական է, որ մամլո ասուլիսում համարյա ոչինչ չէր ասվել հասկանալի պատճառներով ԱՄՆ-ի համար կարեւոր իրանական խնդրի մասին»,-ասել է Մինասյանը:

Նման քայլը, հավելել է նա, խոսում է հնարավոր ոչ պաշտոնական զրույցների մասին, որտեղ կողմերը  գծում են  տարածաշրջանային քաղաքականության «կարմիր գծերը»:

«Հայաստանը, հնարավոր է, տարածաշրջանի միակ երկրներից է, չհաշված Ռուսաստանը, որի հարաբերությունների մակարդակն Իրանի հետ չի հարուցում ԱՄՆ-ի դժգոհությունը», - նշել է քաղաքագետը:

Ըստ նրա` այսօր Բաքվում Հիլարի Քլինթոնի հանդիպմանը կքննարկվեն էներգետիկային առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ շփման գծին Ադրբեջանի լարվածության իջեցումը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի զորքերի հետ:

«Հաշվի առնելով Քլինթոնի խոսքերը, ով պատրաստվում է տարեվերջին լքել պետքարտուղարի պաշտոնը, կարելի է ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին նրա գնահատականների հասցեատերերը, եւ հատկապես` ղարաբաղյան գործընթացի, ոչ միայն Հայաստանի կամ տարածաշրջանի երկրների իշխանություններն են, այլեւ ԱՄՆ-ի հայկական համայնքը», - ասել է փորձագետը:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Երեւան կատարած իր այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը հայտարարել էր ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության մասին` կոչ անելով բացառել ուժի կիրառումը: Նրա խոսքով` Երեւանում ասվածը նա հունիսի 6-ին կրկնելու է Բաքվում: Շոշափելով հայ-թուրքական հարաբերությունների  հարցը` ԱՄՆ-ի պետքարտուղարը հիշեցրել է, որ Վաշինգթոնը ողջունում է հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված չէ հայ-ադրբեջանականից, հավելելով, որ  «գնդակը  Թուրքիայի խաղադաշտում է»:

«Հստակ է, որ այցը նախընտրական նշանակություն ուներ, նույնը կարելի է ասել նաեւ Վրաստանի մասին, որը ԱՄՆ-ի ներքին քաղաքականության մի մասն է: Պետք չէ մոռանալ, որ Հանրապետական կուսակցությունը, ի տարբերություն Դեմոկրատականի, մեծ ուշադրություն է հատկացնում վրաց-ռուսական հարաբերություններին», - ամփոփեց Մինասյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ