News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Chanel» նորաձեւության տան ամուրի եւ անզավակ տնօրեն Կարլ Լագերֆելդը շարունակում է երես տալ իր սիրելիին` սիամական Շուպետ փիսիկին: Նա դայակներ է վարձել իր փափկամազիկի համար:

Շուպետը բնակվում է Լագերֆելդը փարիզյան բնակարանում եւ դրա լիիրավ տիրուհին է, հաղորդում է Life News-ը: Որպեսզի կատվիկը չտխրի` նրա համար վարձվել են ցերեկային եւ գիշերային դայակներ, ովքեր պարտավոր են ուտեստներ պատրաստել փիսիկի համար, նրան լողացնել, սովորեցնել օգտվել iPad-ից: Նա, ի դեպ, սպիտակ գույնի անձնական iPad ունի:

Լագերֆելդը խոստովանում է, որ «մի փոքր երես է տվել սիրելի փափկամազիկին»` ավելացնելով, որ նրան երբեք «Chanel» չի հագցնի, քանի որ դա կրկես է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ