News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը հունիսի 8-ին ամուսնանալու է նախկին ծանրորդ Էրիկ Կարապետյանի հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ամուսնացող զույգը: Նրանք նշեցին, որ հարսանեկան արարողությունը կկայանա Երեւանում, քանի որ այստեղից են հյուրերի մեծ մասը:

Նազիկի եւ Էրիկի հարսանեկան խնջույքին հրավիրված է ավելի քան 300 մարդ, որոնց շարքում կլինեն հայտնի մարդիկ: Զույգն ամուսնական ճամփորդության չի մեկնելու, իսկ ամուսնությունից հետո ապրելու են կամ Երեւանում, կամ Վանաձորում:

Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը 2011-ին, ավտովթարի հետեւանքով լուրջ վնասվածք ստացավ եւ առայժմ չի կարող վերսկսել մարզումները: Նա վաղուց նշանված էր Էրիկ Կարապետյանի հետ, սակայն ամուսնությանը խանգարեց չարաբաստիկ պատահարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ