News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անցած գիշեր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նոր դեպքեր  են արձանագրվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:

Աղբյուրի համաձայն` խախտումներ եղել են, սակայն ինտենսիվ բնույթ չեն կրել: 

Հունիսի առաջին օրերը  «պսակվեցին»  Ադրբեջանի կողմից դիվերսիաների շարքով: Հունիսի 4-ին ադրբեջանական զինված ուժերը հատել են Հայաստանի սահմանը եւ դիվերսիոն գործողություններ անցկացրել Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի տարածքում: Արդյունքում հայ երեք զինծառայող զոհվել, վեցը վիրավորվել էին: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը նահանջել է` կորուստներ տալով:

Լույս հունիսի 5-ի գիշերը նույն շրջանում կատարվել է դիվերսիա, որը հետ են մղել հայ զինծառայողները: Զոհվել են ադրբեջանցի հինգ զինվորներ, շատերը վիրավորվել են: Հայկական կողմից կորուստներ չեն եղել:

Ադրբեջանական նոր դիվերսիան կրկնվել էր լույս հունիսի 6-ի գիշերը` արդեն ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի հարավային ուղղությամբ (Հոռադիզ): Փոխհրաձգության արդյունքում հակառակորդն զգալի կորուստներ է տվել: Հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, երկուսը վիրավորվել են:

Եւս մեկ ներխուժում էր ձեռնարկվել հունիսի 6-ի երեկոյան`Ճամբարակի ուղղությամբ:

Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ