News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը:

Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Համոզված եմ, որ այս համաժողովն իր դրական ազդեցությունը կթողնի իրավաբանական մտքի զարգացման գործում՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա բացառիկ փորձը: Հետխորհրդային երկրներն այսօր փորձում են անցնել բարդ փոփոխությունների փուլով, որն ամբողջությամբ եւ որակապես փոխում է հասարակությունը: Այդ տեսակետից, մենք բոլորս հանդիպում ենք մի շարք  յուրահատուկ դժվարությունների եւ փորձում գտնել մեր ուրույն լուծումները, որոնք հնարավորություն են տալու հին համակարգից անցնել ժամանակակից համակարգի՝  այդ անցումը կազմակերպելով արդյունավետ կերպով»:

Վարչապետը  կարեւորել է այն խնդիրները, որոնք համաժողովի մասնակիցներն արդիական են համարում եւ համոզմունք հայտնել, որ այս միջոցառումը հնարավորություն կտա ներկայացնել այս բնագավառում հայկական փորձը եւ իրականացնել մտքերի արդյունավետ փոխանակում:

Համաժողովի նպատակն է ԱՊՀ եւ միջազգային իրավաբանական ոլորտի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումը՝ համատեղ գործարար հնարավորությունների եւ երկարատեւ համագործակցության հիմքերի ստեղծման համար: Համաժողովին մասնակցում են մի շարք հեղինակավոր իրավաբանական ընկերությունների 135 ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ