Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հունիսի 6-ին, գարնանային զորակոչը երկարաձգելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանագրի համաձայն, «2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին» ԼՂՀ նախագահի հրամանագրի 1-ին եւ 2-րդ կետերում «մայիս-հունիս» բառերը փոխարինվել են «մայիս-հուլիս» բառերով: