News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2012 թ. մայիսին Հայաստանի պետական բյուջե փաստացի մուտք է եղել 37 մլն դոլար վարկ` Համաշխարհային բանկի խմբի անդամ կազմակերպություններից` Միջազգային զարգացման ընկերակցությունից եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկից:

2012 թվականի փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության եւ Մի-ջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու Զարգացման Միջազգային բանկի միջեւ ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել են ս.թ. մարտի 20-ին:

Քանի որ պետական բյուջեում այդ միջոցները նախատեսված չէին` ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 7-ին ստիպված էր վերաբաշխում կատարել պետական բյուջեի դեֆցիտի ֆինանսավորման աղբյուրների կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ