Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Եզդիների կազմակերպությունը մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գործողությունների առթիվ

Եզդիների կազմակերպությունը մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գործողությունների առթիվՀունիս 07, 2012 | 20:29

Այս օրերին Ադրբեջանի բանակի  գործողությունները եւս մեկ անգամ մտահոգվելու առիթ են տալիս: Այս մասին ասված է «Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հատկապես մտահոգիչ  է այն հանգամանքը, որ այսօր արդեն դիվերսիոն գործողություններ են իրականացվում Հայաստանի հանրապետության դեմ, որը ճանաչված է որպես անկախ պետականություն եւ որ միջազային ատյանները կանխարգելիչ հայտարարություններով հանդես չեն գալիս եւ չեն պաշտպանում հայկական կողմին:

«Սինջար եզդիների զագային միավորումը»  հասարակական կազմակերպությունը անհանգստացած է ստեղծված իրավիճակով եւ հույս է հայտնում, որ վերջապես միջազային ատյանների կողմից կդատապարտվի Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ինչը վտանգավոր է տարածաշրջանի փխրուն խաղաղության պահպանման համար: Միեւնույն ժամանակ ուզում ենք հիշեցնել արկածախնդիր ադրբեջանական կողմին`  ձեռնպահ մնալ նման գործողություններից,  քանի որ այն ի վերջո վատ  հետեւանքներ է թողնելու հենց իրենց` ադրբեջանցիների վրա:

Այսօր ավելի քան երբեւէ Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է միասնական լինեն եւ պատրաստ պաշտպանելու մեր ընդհանուր հայրենիքը: Մնում է միայն խոնարհվել վերջին օրերին զոհված տղաների Հրաչ Սամվելի Սարգսյանի, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանի, Կարեն Կամոյի Դավթյանի, Վարդան Ռոբերտի Օհանյանի անմար հիշատակի առաջ եւ հուսալ, որ այլեւս նման դեպքեր տեղի չեն ունենա»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Ղարաբաղյան գործընթաց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...