News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պարբերաբար եւ բավականին ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միայն հունիսի 6-ին եւ 7-ին ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: ԼՂՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների եւ ճնշել հակառակորդի ակտիվությունը: Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Թեեւ ադրբեջանական բանակի դրսեւորած նախահարձակ գործողությունների ակտիվությանը, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները առաջնային գծի բոլոր հատվածներում վստահորեն վերահսկում են իրավիճակը եւ պատշաճ կերպով իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ