News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում այսօր` հունիսի 8-ին  ընթացող անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդ համաժողովի վերջին օրը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, ինչպես նաեւ սեպտեմբերի վերջին Արթուր Բաղդասարյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցին վերաբերող հարցեր:

Համաժողովի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում` Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևի, Լյուքսեմբուրգի  Ազգային անվտանգության եւ պաշտպանության գերագույն հանձնակատար Ռոլանդ Բոմբարդելլայի, Ռումինիայի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Յուլիան Ֆոտայի, Ավստրիայի անվտանգության քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Գերհարդ Յանդլի եւ Ալժիրի Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Ռեզագ Բառայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման եւ անվտանգության ոլորտում միջազգային փոխգործակցության խթանմանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ