News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժեց թիվ  3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրես ներկայացուցիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանի դիմումը եւ անվավեր չճանաչեց  թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները, ըստ որոնց` հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Ստեփանյանը:

Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով լսելով հարցը, դուրս եկավ խորհրդակցական սենյակից եւ հայտարարեց, որ  Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» 23-Ա որոշումը կմնա անփոփոխ:

Հիշեցնենք, որ մինչ այդ հունիսի 5-ին ՍԴ-ն մերժել էր թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Հարությունյանին: Իսկ Հունիսի 12-ին ՍԴ-ն կլսի հաջորդ գործը՝ Լեւոն Զուրաբյանի դիմումը թիվ 9 ԸԸՀ հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ