News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում,  Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 84 հասցեի մոտ  «Ռենո»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ- 3221»  մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-3221»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 7-ին, ժամը 06.20-ի սահմաններում,  Արտաշատ-Երեւան ճանապարհին՝  Մարմարաշեն գյուղի մոտ,  «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ավելի ուշ վարորդը եւս բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Հունիսի 7-ին, ժամը 15.30-ին,  Հրազդանի կիրճում` թիվ 73 հասցեի մոտ, «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել մայթեզրին եւ հարակից պարսպին:

Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 7-ին, ժամը 09.00-ին, Սարալանջի նոր ճանապարհին՝Սարի Թաղի 2-րդ շարքի թիվ 69 տան մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բարձրացել մայթ, ինչի հետեւանքով 12-ամյա  ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ